Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի ղեկավարի օգոստոսի 5-ի արտահերթ ընտրություններում առաջադրված 8 թեկնածուներից 2-ը` ՀՀԿ-ի կողմից առաջադրված, նույն կուսակցության անդամ Ժորա Գրիգորյանը եւ ինքնաառաջադրված, անկուսակցական Գեւորգ Եսայանը, հուլիսի 17-ին, մինչեւ գրանցումը, ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել են թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը:
ԸԸՀ-ի նույն օրվա որոշմամբ, քաղաքապետի թեկնածուներ են գրանցվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ անդամ Վազգեն Խաչատրյանը եւ ինքնաառաջադրված, ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանը, անկուսակցականներ Գագիկ Կարապետյանը, Տիգրան Հարությունյանը, Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանը:
Ավագանու անդամի թեկնածուներ են գրանցվել 32 առաջադրվածները, ովքեր կպայքարեն ավագանու 11 տեղերի համար:



























