Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր` հուլիսի 17-ին, ընդունել են Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպած «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացների մասնակցող մի խումբ սփյուռքահայ լրագրողների:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը նախարար Նալբանդյանը, պատասխանելով տարբեր գաղթօջախների լրագրողների հարցերին, ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի կարգավորման, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումների, սփյուռքահայությանը հուզող այլ հարցերի վերաբերյալ:



























