Հայաստանի տարածքում, հուլիսի 18-ին եւ 19-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին եւ 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը առավելապես արեւելյան շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, 21-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում հնարավոր է, 22-ին  սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին հարավ-արեւելյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ից 19-ը կբարձրանա 2-4, 20-ին կնվազի 3-5 աստիճանով:

Երեւանում, հուլիսի 18-ին եւ 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին եւ 20-ին հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ, 21-ից 22-ը անձրեւի հավանականությունը փոքր է: