Հուլիսի 17-ին, ժամը 00.30-ին, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Անկախության եւ Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում  է բախվել   «ԶԱԶ»  մակնիշի ավտոմեքենայի: «ԶԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հուլիսի 17-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԳԱԶ-21»  մակնիշի ավտոմեքենան Վարդենիս քաղաքի Երեւանյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-ՍԱԶ-3507»  եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաների:

Հուլիսի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենան Ձորաղբյուր գյուղում բախվել է «ՌԱՖ»  մակնիշի ավտոմեքենայի: «ՌԱՖ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«ԳԱԶ-21»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 17-ին, ժամը 17.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: