Հուլիսի 17-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Անիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Շիրակավան գյուղին հարակից ջրամբարի մոտից բերման են ենթարկել 49-ամյա, նախկինում դատված Արտյոմ Մ.-ին, որի մոտ հայտնաբերվել է ավտոմեքենայի անիվ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Արտյոմ Մ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, գողացել է ջրամբարի մոտ կայանված «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի պահեստային անիվը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:


























