Հուլիսի 17-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Աբովյան փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել 17-ամյա Ռուդիկ Պ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 1.7 գ յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված կանեփանման զանգված:
Ռուդիկ Պ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը վայրի աճած կանեփի չորացված զանգված է, որը քաղել է Րաֆֆու փողոցի կամրջին հարակից տարածքից` հետագայում օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


























