Հուլիսի 16-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Ամասիայի բաժին է դիմել 51-ամյա Կամո Ղ.-ն եւ հայտնել, որ հուլիսի 12-ից  15-ն ընկած ժանանակահատվածում, Բյուրակն գյուղին հարակից, իրեն պատկանող դաշտից գողացել են 60 հակ խոտ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին պարզվել է, որ գողությունը կատարել են Ախուրիկ գյուղի բնակիչներ, 33-ամյա, նախկինում դատված Արսեն Գ.-ն եւ 57-ամյա Ռազմիկ Կ.-ն:

Գողոնն առգրավված է: