Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է 2009-ի ընթացքում լավագույն արդյունքներ ցույց տված մարզիկների եւ մարզիչների հետ։
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմից, երկրի նախագահը իր գոհունակությունն է արտահայտել Հայաստանի, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում նվաճումների հասած մարզիկներին։ Միեւնույն ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ կարելի է ավելի մեծ բարձունքներ նվաճել, հատկապես որ դրա համար մեծ ներուժ կա։
Բակո Սահակյանն ընդգծել է, որ սպորտը եւ ֆիզիկական կուլտուրան մեծ տեղ ունեն երկրի համար, իսկ պետությունն այսուհետ եւս նպաստելու է այդ ոլորտների զարգացմանը։ Հանդիպման ավարտին նախագահը պարգեւներ է հանձնել բարձր ցուցանիշներ նվաճած մարզիկներին եւ մարզիչներին։




























