Հերթական մահվան ելքով վրաերթն է տեղի ունեցել Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Վանաձորի թղթակիցը, ժամը 21.30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում անհայտ անձի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 58-ամյա Ավթանդիլ Կիրակոսյանին եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Ավթանդիլ Կիրակոսյանը տեղում մահացել է:
Դեպքի վայրում աշխատում է Ոստիկանության Լոռիի մարզային վարչության աշխատակիցները` վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ, ճանապարահային ոտսիկանները` Մարտուն Բալայանի եւ Կարեն Բոյաջյանի գլխավորությամբ:


Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի


























