«Խոսրով Հարությունյանին դարձրել են դեպուտատ, հետո հասկացել են՝ ում են դարձրել: Սրան ինչո՞ւ ենք դեպուտատ դարձրել՝ սա են ասում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Խ. Հարությունյանի մասին նման կարծիք էր հայտնել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Հակադարձենք, որ մենք հիացած ենք, որ Բագրատյանը պատգամավոր է դարձել»,- ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Իսկ ՀՀԿ մեկ այլ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավելեց. «Չեմ կարծում, որ հարգարժան նախկին վարչապետ ու գործող պատգամավոր պարոն Բագրատյանը կարդում է հանրապետականների մտքերը: Հանրապետական խմբակցությունը մեկ ամբողջական թիմ է, ու Խոսրով Հարությունյանն էլ այդ մեկ ամբողջական թիմի արժանի ներկայացուցիչներից մեկն է:

Մենք որեւէ մեկով չենք հիանում, աշխատանքը չափում ենք արդյունավետությամբ: ՀՀԿ խմբակցության յուրաքանչյուր անդամ գործում է կուսակցության կանոնադրության շրջանակներում, Խոսրով Հարությունյանն էլ մեր խմբակցության բոլոր անդամների նման համախմբված, նորմալ աշխատում է Հանրապետական խմբակցության կազմում»: