Բյուրականի ձորում մահացած մարդու մարմնի մասեր են հայտնաբերվել: Այս տեղեկատվությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Այս մասին ահազանագը Ոստիկանությունը ստացել է անհայտ քաղաքացուց: Ոստիկանության փոխանցմամբ` հայտնաբերվել են տղամարդու մարմնի մասեր՝ ոսկրացած վիճակում: Մարմնից 50-60 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են շորեր:
Ոստիկանությունից նաեւ հայտնեցին, որ անցյալ տարի մոտ 85 տարեկան մի քաղաքացի էր անհայտ կորել: Դրանից հետո հարուցվել էր քրեական գործ` ՔՕ-ի 104-րդ հոդվածով (սպանություն): Ավելի ուշ հայտնաբերվել էր անհայտ կորածի գանգի, իսկ այժմ` ոսկորները:




























