Երեկ Ստեփանակերտում՝ թիվ մեկ խոսակցության թեման ոչ միայն նախագահական ընտրություններն էին, այլ նաեւ Աժ մանդատը վայր դրած պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի հայտնվելը ԼՂՀ մայրաքաղաքում: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Նեմեց Ռուբոն սպարծիվկով «Արմենիա» հյուրանոցի սրճարանում» արտահայտությունը երեկ թնդում էր ողջ Ստեփանակերտում: Ի դեպ, չնայած մարզական հագուստին, Նեմեց Ռուբոյին երեկ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի սրճարանում ոչ ոք մահացու ելքով ծեծի չենթարկեց»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: