Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 19-ին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել եւ Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ, ով 1996 թ. հունիսի 10-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 19-ին, ժամը 20.10-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 37-ամյա Պետրոս Ջամալյանը, ով 2011 թ. նոյեմբերի 29-ից ոստիկանության Էրեբունիի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























