Ոստիկանության ծառայողները, հուլիսի 19-ին, ժամը 19.50-ին, Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի թիվ 165 շենքի մոտ գտնվող ավտոտնակից բերման են ենթարկել ավտոտնակի սեփականատեր, 54-ամյա Հովհաննես Ս.-ին:
Զննությամբ ավտոտնակի կտուրից հայտնաբերվել է 1 լ տարողությամբ պլաստմասսե շիշ` կիսով չափ լցված դեղնավուն զանգվածով եւ 0.5 լ տարողությամբ մեկ այլ շիշ` սպիտակ զանգվածով:
Հովհաննես Ս.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:




























