Երեւանում, հուլիսի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաբաջանյան փողոցի թիվ 125 շենքի բակում, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 27-ամյա մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























