Երեւանում, հուլիսի 20-ին, ժամը 00.30-ին, Խաղաղ Դոնի փողոցում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» եւ «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Տոյոտա Քեմրի»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























