Երեւանում, հուլիսի 18-ին, «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարողին գտել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Կետրոնականի բաժին է դիմել 40-ամյա Վաչագան Ա.-ն՝ հայտնելով, որ հունիսի 18-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 13 շենքի բակում կայանված իր «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է 190.000 դրամ, բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական, անձնագիր եւ ակնոց:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է ՌԴ քաղաքացի, 30-ամյա Ժիրայր Դ.-ն, որը նույն օրը երեկոյան իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն: