Հուլիսի 19-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության ծառայողները խարդախություն կատարելու կասկածանքով Նորագավիթ թաղամասից, իր վարած «ԳԱԶել» մակնիշի երթուղային միկրոավտոբուսով, բերման են ենթարկել 25-ամյա Սամվել Ա.-ին:

Պարզվել է, որ նա հունիսին հիշյալ «ԳԱԶել»-ը վարելու է տվել է իր ծանոթ ոմն Ջիվանին, որն էլ հաջորդ օրը ավտոմեքենան վերադարձրել է նոր էլեկտրական մարտկոցով, որի դիմաց Սամվելը Ջիվանին վճարել է 12.000 դրամ: Սակայն հետագայում պարզվել է, որ Ջիվանը մարտկոցը ձեռք է բերել խաբեությամբ. մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ հունիսին Ռոստովյան փողոցում իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան մոտ 30 տարեկան մի երիտասարդ է կանգնեցրել եւ պատճառաբանելով, որ իր վարած «ԳԱԶել»-ի շարժիչը չի կարողանում գործարկել` իրենից խաբեությամբ վերցրել է «ՎԱԶ-2107»-ի մարտկոցն ու դիմել փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառոմներ Ջիվանի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Մարտկոցն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: