Մարդկանց մի խումբ մտել է Արջերի քարանձավ եւ ավիրել մի քանի սենյակ: Այդ մասին հայտարարություն է տարածել բնապահպան Գոռ Հովհաննիսյանը:
Նշենք, որ Արջերի քարանձավը գտնվում է Եղեգնաձորից ոչ շատ հեռու, ունի մոտ 3.5 կմ երկարություն, եւ ըստ որոշ տվյալների` Հայաստանի ամենաերկար կարստային քարանձավն է: Իր անունը ստացել է այն բանից հետո, երբ քարանձավում արջի ոսկորներ են հայտնաբերվել: Քարանձավում ձեւավորվում են տարբեր տեսակի ստալակտիտներ, որոնցից մի քանիսը բավական գեղեցիկ են:
Ըստ Գ. Հովհաննիսյանի հաղորդագրության` այցելուները փշրել են ստալակտիտների մի մասը, ինչպես նաեւ բացառիկ գեղեցիկ մի հելեկտիտ: Բնապահպանը կոչ է անում փակել Արջերի քարանձավի մուտքը, որպեսզի այն չարժանան Մոզրովի քարանձավի բախտին;
Նշենք, որ Գ. Հովհաննիսյանը «Փրկենք Մոզրովի քարանձավը» նախաձեռնող խմբի անդամ է:




























