Երեւանում, մարզական DDD համալիրի լողավազանում տեղի է ունեցել լողի Հայաստանի գավաթի մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի 55 ուժեղագույն լողորդները: Այս մասին հաղորդում է Sportinfo.am-ը: Մրցաշարի ծրագրում ներառվել է լողի 4 տեսակ. ազատ ոճ, 50 մետր եւ 200 մետր լող, ինչպես նաեւ համալիր լող` 200 մետր:
Տղամարդկանց մրցույթում հաղթող է դարձել Հարություն Հարությունյանը, երկրորդ տեղում է Նորայր Ղազարյանը, երրորդում` Հարություն Բանդուրյանը: Կանանց մրցման առաջատարը եղել է Անահիտ Բարսեղյանը, որին հաջորդում են Մոնիկա Վասիլյանն ու Լուսինե Ղուկասյանը:




























