Լոռիի մարզում, այսօր` հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ստեփանավան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 40 շենքի մոտ միմյանց են բախվել Հենրիկ Էգոյանի վարած «ՎԱԶ 2111» մակնիշի 45 ՕԼ 396 համարանիշի և «ՀայՌուսգազարդ» ընկերության «ԳԱԶ 53» մակնիշի 050 ԼԼ 36 համարանիշի մեքենաները:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության փրկարարները, ովքեր «ՎԱԶ-2111» մակնիշի մեքենայից դուրս են բերել ուղեւոր` 70-ամյա Գ. Էգոյանին, ով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Տեղում են նաեւ Լոռիի ճանապարհային ոստիկանները` հետաքննիչ Արայիկ Սարգսյանի գլխավորությամբ:



Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























