2009 թ. ընթացքում ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ քրեական չորս գործ է հարուցվել։ Դրանցից մեկը, որ վերաբերել ՝ ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային թրաֆիքինգին, կարճվել է քրեական դատավարական օրենսգրքի 35 հոդվածով։ Մյուս երեքով հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել 14 զոհ։ Մեղադրյալները չորսն են։
Հայաստանի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր առմամբ՝ 2009 թ. ընթացքում հայտնաբերվել եւ տուժող է ճանաչվել 60 անձ։ Հետագա աջակցության նպատակով նրանցից 22-ը ուղղորդվել են հասարակական կազմակերպություններ։
2009 թ. ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված 10 անձանցից 1-ի վերաբերյալ գործը կարճվել է, չորսը գտնվում են կալանքի տակ, երկուսն արդեն դատապարտվել են, իսկ չորսի նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Ընդհանուր առմամբ՝ ներկայումս թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզման մեջ է 20 անձ։
Քրեական օրենսգրքի 132 եւ 1321 հոդվածների հատկանիշներով 2009 թ. ընթացքում ընդհանուր առմամբ դատապարտվել է 10 անձ՝ 3-ից մինչեւ 13 տարի ազատազրկման:




























