Մոսկվայի հարավ-արեւելքում հարձակում է կատարվել երկու կանանց վրա՝ նրանցից մեկը սպանվել է, մյուսին ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններին, կանանց մարմինները հայտնաբերել են գիշերվա ժամը 2-ին Օկսկայա փողոցում: Կանայք ուժեղ ծեծվել էին, նրանց դեմքերն անճանաչելի էին դարձել:
Բժիշկները պարզել են, որ կանանցից մեկը կենդանի է: Նա հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար: Բժիշկների խոսքով, նրա մոտ ներքին օրգանների բութ վնասվածք էր, որ ստացվել է ոտքով եւ բութ գործիքով հասցված հարվածների արդյունքում:
Մահացածի եւ տուժածի անձը հաստատել դեռ չի հաջողվել: Միակը, որ կարողացել են պարզել՝ կանայք ասիացիներ են: Վարկած կա, որ նրանք հավաքարար են աշխատել:
Քիչ ավելի ուշ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված կինը եւս մահացել է:
Փաստի առիթով քր. գործ է հարուցվել:




























