Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը 2010 թվականը դիմավորելու է տանը՝ ընտանիքի հետ: «Նոր տարին դիմավորելու եմ մեր տանը, թոռնիկներիս հետ: Չորս թոռնիկ ունեմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հպարտացավ ԱԺ նախագահը:
Վերջինս, ի դեպ, ավանդական կերակուրներից բացի, ճաշակելու է հնդկահավի միս:
«Ավանդականն էլ միշտ լինում է, քյուֆթա, խորոված: Բայց ես խորովածից վերջերս հեռու եմ մնում»,- նշեց Հովիկ Արբահամյանն ու պատճառաբանեց. «Մայրս ասում էր, որ եթե դու եւ քո երեխաները խորոված եք ուտում, պիտի քո հարեւանները գոնե երշիկ-պանիր ուտեն: Հիմա մեզ հնդուհավը բավարարում է: Եւ առողջության համար էլ շատ օգտակար ու լավ է»:




























