Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մտադիր է Նոր տարին անցկացնել Երեւանում, մտերիմների շրջանում: Այդ մասին նախարարը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Ընդ որում, նա խոստովանեց, որ մտադիր է ժամանակ գտնել իր լարված գրաֆիկից՝ անձամբ ամանորյա ուտեստներ՝ սացիվի եւ դոլմա պատրաստելու: Իսկ Ձմեռ պապից Հասմիկ Պողոսյանը ցանկացավ 2010թ.-ին թեկուզ մեկ բարի լուր լսել:




























