ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը եկող շաբաթ կայցելի Ուկրաինա ու Վրաստան: Փոխնախագահի խորհրդական Թոնի Բլանկենը հայտարարել է, թե Ջոզեֆ Բայդենը Կիեւում եւ Թբիլիսիում ելույթներով հանդես կգա՝ նվիրված ԱՄՆ եւ այդ երկրների հարաբերույթուններին: Փոխնախագահը մտադիր է նաեւ հանդիպել Ուկրաինայի եւ Վրաստանի ղեկավարության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները ավելի վաղ գրել էին, թե Բայդենը մտադիր է կարճաժամկետ այց կատարել նաեւ Բաքու: