Երեւանում, Հայաստանի բիլիարդի ֆեդերացիայի 20-ամյակը լրանալու կապակցությամբ, կայացել է բիլիարդի հոբելյանական մրցաշար, հայտնում է Sportinfo.am-ը։ Մրցաշարին մասնակցել են 22 խաղացողներ` Երեւանից, Գյումրիից, Էջմիածնից, Աշտարակից եւ Կապանից։
Հաջող է հանդես եկել Հունանյանների ընտանիքը։ Էդիկ Հունանյանը եզրափակչում հաղթել է հորը՝ գրավելով առաջին տեղը։




























