«Ես կցանկանայի, որ 2009թ. սկիզբ առած միտումը շարունակվեր նաեւ 2010թ., եւ մեզ մոտ շատ երեխաներ ծնվեին: Որ այն տեմպը, որ վերցրել է ԼՂՀ ղեկավարությունը եւ մեր կյանքում արձանագրվող դրական առաջընթացը 2010թ. եւս շարունակվեր»: Նման ամանորյա մաղթանքներով է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը:

Իր հերթին՝ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը մաղթել է, որ «2010թ. հարմարավետ եւ լավ լիներ ապրել մեր երկրում, որ հոգին հանգիստ լիներ, եւ ներդաշնակություն լիներ»: «Ես որպես մշակույթի նախարար, խոստանում եմ բազում հետաքրքիր նախագծեր եւ հույս ունեմ, որ բնակչությունը ակտիվորեն կմասնակցի: Ամբողջ սրտով շնորհավորում եմ Նոր տարվա ու Ծննդյան տոների կապակցությամբ, եւ թող Նոր տարին կայունության, հանգստություն ու բարեկեցություն բերի յուրաքանչյուր ընտանիքի»,- ասել է Նարինե Աղբալյանը: