Հուլիսի 17-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացու ավտոմեքենայի սրահից գողացել են գազի բալոնը եւ էլ. մարտկոցը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Գյումրիի բնակիչ, նախկինում դատապարտված, 41-ամյա Սերոբ Մելոյանը:

Գողոնն առգրավված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ս. Մելոյանին հայտնաբերելու ուղղությամբ: