Հուլիսի 27-ին, ժամը 12.50-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ մասում գտնվող բետոնե սալիկներին, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 27-ին, ժամը 13.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2109»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երկու դեպքում էլ կատարվում է քննություն: