Ադենի ծոցում դեկտեմբերի 29-ի առավոտյան սոմալեցի ծովահենները զավթել են բրիտանական St. James Park հեղուկանավը, որ Իսպանիայից քիմիկատներ էր տեղափոխում Թայլանդ: Նավի վրա եղել է անձնակազմը՝ բաղկացած 26 հոգուց:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ ծովահենների ձեռքում են հայտնվել նավի բազմազգ անձնակազմի բոլոր անդամները՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ֆիլիպինների, Լեհաստանի, Հնդկաստանի եւ Թուրքիայի քաղաքացիներ: Ներկայումս ծովահենները տանկերը տեղափոխում են Սոմալիի հյուսիսային ափ:




























