Երեւանում գրանցվել է հերթական թունավորման դեպքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նրանց փոխանցմամբ` հուլիսի 30-ին, ժամը 15.59-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Արմենիա» բուժկենտրոն է տեղափոխվել Երեւանի Շարուրի փողոցի թիվ 26 շենքի 43-րդ բնակարանի բնակիչ` 20-ամյա Վ. Չուպախինան:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: