Հյուսիսային Օսիայի Գերագույն դատարանը մեղավոր է ճանաչել ռուսաստանցի զինծառայող Բադրի Քուշաշվիլիին՝ պետական դավաճանության մեջ։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Քուշաշվիլիին ութ տարվա ազատազրկման են դատապարտել, որը նա կանցկացնի ուժեղացված ռեժիմի գաղութում։

Դատարանը հաստատված է համարել, որ Վրաստանի հետախուզության հրահանգով Քուշաշվիլին 2007թ. հունիսից մինչեւ 2008թ. Հյուսիսային Կովկասի տարածքից ռազմական բնույթի տեղեկություններ է հավաքել։

«Վեստիի» տվյալներով, Քուշաշվիլին ապացույցների ճնշման տակ իրեն մեղավոր է ճանաչել։