Հուլիսի 31-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  ծառայողները Կոմիտասի պողոտայի շուկայի մոտից բերման են ենթարկել 29-ամյա, նախկինում դատված  Գվիդոն Մ.-ին, որը ցանկանում էր ցածր գնով եւ շտապ բջջային հեռախոս վաճառել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 15.30-ին,  հեռախոսը գողացել է Հ. Հակոբյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող մթերային խանութի ցուցափեղկից:

Կատարվում է հետաքննություն: