Կայք մուտք գործելիս կառավարության գործունեության մասին տեղեկատվության փոխարեն դուրս է պրծնում բերանը փակած, արյունոտ մի տղայի լուսանկար:

Լուսանկարի մակագրության մեջ նշված է ջարդարարի անունը՝ ALTBTA: Հաքերներն առաջարկում են հետայսու լինել ավելի ուշադիր, վերականգնել կայքը եւ նոր նորխուժման սպասել: Իսկ ադմինիստրատորին հաքերները խնդրում են չանհանգստանալ, քանի որ ALTBTA-ն պարզապես փոխել է ինդեքսը:

Սա հայկական կայքերի ջարդման առաջին դեպքը չէ։ Ներխուժման են ենթարկվել ինչպես լրատվական գործակալությունների, այնպես էլ պաշտոնական գերատեսչությունների կայքերը: Ավելի վաղ հաքերները ներխուժել էին Հայաստանի գլխավոր դատախազության կայք, եւ տեղադրել Ադրբեջանի դրոշով մի քարտեզ, ու անվայել արտահայտություններ գրել Հայաստանի եւ Ռուսաստանի հասցեին: