Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին բացահայտվել է 100 հազար դրամի գողության դեպք:
«Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ, ոստիկանության Շենգավիթի բաժին հրավիրված, 30-ամյա մի քաղաքացուհի հայտնել է, որ 2010թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր ծանոթ, ոմն Գեւորգ ծեծի ենթարկելով իրեն՝ բացահայտ հափշտակել է 100 հազար դրամ գումար:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ծեծողը 24-ամյա Գեւորգ Մ.-ն է, որը նույն օրը ներկայացել է Շենգավիթի բաժին:
Կատարվում է նախաքննություն:




























