Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում օգոստոսի 1-ին, ժամը 18-ի սահմաններում Սեւանա լիճն են ընկել 4 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը. սակայն անհրաժեշտությունը վերանալու պատճառով, հետ է վերադարձվել: Պարզվել է, որ 16-ամյա Ա. Ստեփանյանը, 17-ամյա Հ. Թադեվոսյանը, 22-ամյա Ն. Ավագյանը եւ 25-ամյա Ս. Մինասյանը հեծանվանավակով հեռացել են ափից, այնուհետեւ` լողալով վերադարձել: Զոհեր եվ տուժածներ չկան:


























