Օգոստոսի 3-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի 1-ին թաղամասի թիվ 12 շենքի մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 38-ամյա Գարուշ Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե զննությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է ներարկիչ` 3 մլ դեղնավուն հեղուկով:
Գարուշ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը «դեզոմորֆին» թմրամիջոց է, որը պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն:




























