Օգոստոսի 3-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա մի կնոջ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա օգոստոսի 2-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող հագուստի խանութից գողացել է կանացի հագուստ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:




























