Օգոստոսի 3-ին ոստիկանության Իջեւանի բաժնում նյութեր են ստացվել, որ 24-ամյաԳեւորգ Օ.-ն հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջեւանի անտառպետության տեղամասից ապօրինի հատել է 23 հաճարենի եւ 1 թխկի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դրա հետեւանքով պետությանը պատճառվել է 2 մլն 568 դրամի նյութական վնաս:

Կատարվում է նախաքննություն: