Օգոստոսի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհի 5-րդ կմ-ին, Դաշտավան գյուղի խաչմերուկի մոտ, բախվել է «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-21093»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 3-ին, ժամը 18.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Նանսենի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա մի տղայի: Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով էլ կատարվում է քննություն: