Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների գալիք Նոր տարին:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Դմիտրի Մեդվեդեւի հղած ուղերձում, մասնավորապես, ասված է. «Անցնող տարում Ռուսաստանը եւ Հայաստանը համատեղ ջանքերով լուրջ առաջընթաց են ապահովել փոխշահավետ բազմակողմանի կապերի խորացման գործում: Ինտենսիվ քաղաքական երկխոսության ծանրակշիռ արդյունքները տալիս են բոլոր հիմքերը` եկող տարի ակնկալելու ռուս-հայկական համագործակցության դրական դինամիկա` ի շահ մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների ամրապնդման, տարածաշրջանային կայունության եւ անվտանգության»: