Փրկարարները գտել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մոտակա սարերում (գազամուղի տարածք) օգոստոսի 4-ին կորած Վանաձոր քաղաքի բնակիչ, 1964 թ. ծնված Ալբերտ Շախկյանի դին:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, ահազանգն ստացվել էր  ժամը 10.40-ին,  որից հետո դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ազգականների հետ համատեղ իրականացվել էին  որոնողական աշխատանքներ եւ ժամը 11.49-ին հայտնաբերվել էին Ա. Շախկյանի դին: