Սեւանա լճում հերթապահություն իրականացնելիս փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբն օգոստոսի 4-ին, ժամը 13.30-ին, «Ծովինար» լողափից 100-150մ հեռավորության վրա, ջրից երկու քաղաքացու է դուրս բերել` շրջված հեծանվանավակի հետ:
Ջրափրկարարներն անմիջապես ջրից դուրս են բերել Երեւան քաղաքի բնակիչ Մովսես Ալեքյանին եւ նրա ընկերոջը, ով հրաժարվել է ներկայանալ: Տուժածներին համապատասխան օգնություն է ցուցաբերվել:




























