Այսօր` օգոստոսի 5-ին, դժբախտ դեպք է գրանցվել Տավուշի մարզում: Մարզի Այգեձոր գյուղի տարածքում գտնվող Ծիլի անվամբ ջրամբարում, որտեղ բնակիչները Վարդավառն են նշել, խեղդվել է նույն գյուղի բնակիչ 1969 թվականին ծնված Էդգար Աթաբեկյանը:
NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Մհեր Մեջլումյանը նշեց, որ մինչ այս պահը իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն դեռևս ոչ մի արդյունք չկա. «Մեր ջրասուզակն արդեն 6 անգամ մտել է ջուրը, սակայն ջրանբարը խորն է ու նաև տիղմոտ, ինչն էլ բարդացնում է աշխատանքը»:
Մհեր Մեջլումյանի փոխանցմամբ` չնայած մինչ այս պահը շարունակում են փնտրել, սակայն արդյունքի չհասնելու դեպքում աշխատանքները կդադարեցվեն` մթի պատճառով, քանի որ լճի հատակին ծառեր ու թփեր կան,ու իրենք այս դեպքում արդեն վտանգում են ջրասուզակի կյանքը. «Մենք հիմա էլ աշխատում ենք, բայց շուտով կդադարեցնենք, վաղն առավոտ շուտ այն նորից կսկսենք …»,- ասաց նա:




























