Մահապարտ-ահաբեկիչը Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում գործի է գցել պայթուցիկ սարքը, հայտնում է Trend գործակալությունը:
Տղամարդը մահացել է տեղում: Միջադեպը տեղի է ունեցել Հասան Ալիեւի փողոցում, Continental սուպերմարկետից ոչ հեռու: Պայթյունի պահին մոտակայքում խաղաղ բնակիչներ չեն եղել, եւ հնարավոր է եղել խուսափել զոհերից: Իրավապահները պարզում են ահաբեկչի ինքնությունը:




























