2010թ. հունվարի 1-ից Ռուսաստանը Մոլդովայից կընդունի Անկախ Պետությունների Համագործակցության նախագահությունը: Այդ աշխատանքում գլխավոր թեման դառնալու է գիտա-տեխնիկական համագործակցությունը: Ռուսաստանն իր հայեցակարգը ներկայացրել է դեռ հոկտեմբերին՝ ԱՊՀ երկրների գագաթաժողովի ժամանակ՝ գիտության եւ տեխնիկայի ոլորտում նորարարությունների զարգացման ուղղությամբ:

Բացի այդ, ինչպես հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, «ԱՊՀ նախագահությունը հունվարի 1-ից անցնում է Ռուսաստանին, եւ Ռուսաստանն իր նախագահության առանցքային տարրերից է համարում Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 65-ամյակի տոնակատարության նախապատրաստումը»:

Հիշեցնենք, որ Համագործակցության կազմում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան: ԱՊՀ-ն կազմավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բրեստում: