Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարիի նահանգի սահմանային անցակետից Իրան մտած 10 Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալվել։ Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ՝ Հաքքարիի նահանգապետը ջանքեր է գործադրում ազատելու ձերբակալված թուրքերին։

Իրանական կողմը պատճառաբանել է, որ ձերբակալվածները կապ ունեն մաքսանենգ ճանապարհով ապրանք անցկացնող խմբերի հետ։ Սակայն թուրքական կողմը սա համարում է պատասխան քայլ՝ անցյալ շաբաթ Հաքքարիում քարկոծվել է իրանական ավտոբուս։