Հունվարի 22-ին Վրաստանը պաշտոնապես կլքի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը: Այս մասին հայտնել է Վեհաժողովի նախագահ Սերգեյ Միրոնովը: Նա նշել է, որ Վրաստանը նման դիմում ներկայացրել է 2009 թվականի հուլիսի 22-ին, իսկ ըստ գործող օրենսդրության, անդամությունն այդ կազմակերպությունում դադարեցվում է դիմումը տալու օրվանից 6 ամիս հետո:
Միրոնովը կարծում է, որ վրացի պատգամավորները այդ հարցի շուրջ մտածել են 11 ամիս եւ «հնարավոր է, որ նրանք չեն էլ ցանկացել լքել ԱՊՀ միջխորհրդարանակն վեհաժողովը»:
Հիշեցնենք, որ Վրաստանը դադարեցրել է ԱՊՀ-ում իր մասնակցությունը նախորդ տարվա օգոստոսին, 2008 թվականին ներկայացրա իր դիմում ներկայացնելուց մեկ տարի անց:




























