International Living ամսագիրը հրապարակել է աշխարհի մի շարք երկրների կյանքի մակարդակի ցուցանիշները։ Ցուցանիշները ներառում են ապրելու, ինֆրակառույցների, շրջակա միջավայրի, առողջապահության, մշակութային մակարդակի, տնտեսության, խոսքի ազատության, անվտանգության եւ կլիմայական պայմանների ոլորտները։

Հետխորհրդային երկրների շարքում կյանքի մակարդակի ցուցանիշներով առաջինն է Ուկրաինան, նրան հաջորդում են Վրաստանը եւ Հայաստանը եւ նոր միայն Բելառուսը եւ Ռուսաստանը։ Ապրելու համար ամենահարմար երկիր կարող է համարվել Ֆրանսիան, որ հավաքել է 82 միավոր։ Տասնյակը հետեւյալ տեսքն ունի. Ֆրանսիա, Ավստրալիա, Շվեյցարիա, Գերմանիա, Նոր Զելանդիա, Լյուքսեմբուրգ, ԱՄՆ, Բելգիա, Կանադա եւ Իտալիա։

Ցուցակը եզրափակում են Աֆղանստանը, Եմենը եւ Սոմալին։